Շնորհակալություն Ucraft-ով հետաքրքրվելու համար: Մենք միշտ ուրախ ենք ծանոթանալ հեղինակների հետ, ովքեր ցանկանում են կիսվել իրենց գիտելիքներով մեծ լսարանի հետ: Մեր նպատակն է ապահովել որակյալ կոնտենտով, որը կխթանի հայկական բիզնեսների զարգացումը: Եթե կարծում եք, որ Դուք կարող եք օգնել մեզ, ապա մենք սպասում ենք Ձեր հոդվածին:
ՄԻՆՉԵՎ ՀՈԴՎԱԾՆ ՈՒՂԱՐԿԵԼԸ ԾԱՆՈԹԱՑԵՔ ՄԵՐ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ:
Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԳՐԵԼ ՄԵԶ ՀԱՄԱՐ
Ucraft-ում չկա որևէ հեղինակային պահանջ: Դուք կարող եք լինել օնլայն մարքեթինգի մասնագետ, վեբ դիզայներ, ծրագրավորող կամ այլ ոլորտի ներկայացուցիչ: Մենք միայն ցանկանում եք ստանալ հետաքրքիր, ինչպես նաև մեր թեմաներին համապատասխան պատմություններ:
Ընդունվում են հոդվածներ հետևյալ կատեգորիաներով՝ վեբ դիզայն, SEO, սոցիալական մեդիա, վճարովի գովազդ և բլոգինգ: Ավելին, օնլայն բիզնեսը զարգացնելու խորհուրդները ողջունելի են: Եթե ունեք այլ մտքեր, ապա կիսվեք մեզ հետ:
Ի՞ՆՉ ԵՔ ԴՈՒՔ ՍՏԱՆՈՒՄ
Ձեր հոդվածը մեզ ուղարկելուց հետո ստանում եք մեկ dofollow հղում ցանկացած կայքի, ինչպես ընդունված է guest blogging-ի դեպքում։ Բացի դրանից` շատ ընթերցողներ ունեցող հիանալի հարթակ, որտեղ կարող եք կիսվել Ձեր գաղափարներով, ներկայացնել տեխնոլոգիական ոլորտի վերջին նորությունների վերլուծություն և այլ մտքեր, որոնք կարծում եք կհետաքրքրեն շատերին։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
• ՕՐԻԳԻՆԱԼ ԿՈՆՏԵՆՏ
Մենք ընդունում ենք օրիգինալ, երբևէ չհրապարակված կոնտենտ՝ նվազագույնը 1000 բառ: Մեր ստանդարտները բարձր են, քանի որ մենք մեր լսարանին ապահովում ենք 1000+ բառից բաղկացած որակյալ հոդվածներով: Ucraft-ի լսարանը սիրում է կարդալ այնպիսի կոնտենտ, որից կարելի է նորը սովորել:
Հիշեք, որ մենք չենք խրախուսում բանալի բառերի գերօգտագործումը և չենք հաստատում նմանատիպ հոդվածներ: Խնդրում ենք հետևել SEO կոնտենտի մասին Google-ի պահանջներին:
• ՁԵՎԱՉԱՓ ԵՎ ԽՄԲԱԳՐՈՒՄ
Ընդունվող բոլոր հոդվածները պետք է համապատասխան ձևաչափով լինեն: Ձեր տեքստը պետք է բաժանված լինի պարբերությունների և պարունակի համապատասխան վերնագրեր (օգտագործեք H2 հոդվածի վերնագրերում և H3 ենթավերնագրերում): Բացի դրանից, մենք խորհուրդ ենք տալիս հնարավորության դեպքում օգտագործել կետային կամ նշանային ցուցակ: Նաև պետք է հաշվի առնել, որ մենք չենք հաստատում bold ու italic ձևաչափի չափից շատ կիրառումը:
Վստահ եղեք, որ խմբագրել և ուղղել ես քերականական և ուղղագրական բոլոր սխալները:
• ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԿԱՐՆԵՐ ԵՎ ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
Ուղարկված ցանկացած հոդված պետք է պարունակի առնվազն մեկ համապատասխան նկար: Կարող եք ներառել մեկից ավելի նկար, որը բացի կոնտենտի միտքը ներկայացնելուց՝ չի խախտի որևէ անձի հեղինակային իրավունք: Վստահ եղեք, որ նկարները առնվազն 800px լայնության են: Ցանկալի է, որ դրանք մինչև ուղարկելը օպտիմիզացված լինեն: Մենք խորհուրդ ենք տալիս չափը պահել 400 կբ-ից ցածր:
• ՀՂՈՒՄՆԵՐ
Հղումներ ավելացնելը թույլատրված է, բայց մենք իրավունք ենք վերապահում ավելացնել կամ հեռացնել ավելացված հղում(ներ)ը, եթե այն տանում է ոչ պատշաճ կամ ոչ համապատասխան աղբյուր:
ՊԱՏՐԱՍՏ Է: Ի՞ՆՉ ԱՆԵՄ:
Մեր պահանջներին համապատասխանելուց հետո ժամանակն է ուղարկել Ձեր հոդվածը:
Չմոռանաք պատմել նաև Ձեր մասին: Հոդվածում կարող եք նշել Ձեր վեբկայքի/բլոգի մասին, եթե դրանց հղումները գործում են ու համապատասխան են: